19:18  ,  18 հոկտեմբերի, 2021

Պիոլի. Իբրահիմովիչը դեռ չի կարող խաղալ մեկնարկային կազմում

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին պորտուգալական «Պորտուի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումից առաջ խոսել է իր սպասելիքների մասին առաջիկա դիմակայությունից։

«Շատ լուրջ եւ կոմպակտ մրցակից է «Պորտուն», որն ունի արագ հարձակողական ֆուտբոլիստներ եւ լավ պատրաստված մարզիչ։ Այս խաղում բոլորը կունենան դժվարություններ։

Մեծագույն ակումբի կարգավիճակը վերադարձնելու համար մեզ պակասում է Չեմպիոնների լիգայի գավաթը։ Մենք ճիշտ ուղու վրա ենք, բայց դեռ շատ անելիք կա։

Զլատան Իբրահիմովիչը շարունակում է վերականգնվել եւ վերադառնալ լավագույն մարզավիճակին, սակայն նա դեռ չի կարող խաղալ մեկնարկային կազմում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

«Պորտու» - «Միլան» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին Պորտուգալիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում