18:22  ,  18 հոկտեմբերի, 2021

«Բարսելոնան» կադրային խնդիրներով է մոտենում «Էլ Կլասիկոյին»

«Բարսելոնայի» հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստներ չեն հասցնի վերականգնվել մինչեւ Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպումը, հաղորդում է AS-ը։

«Էլ Կլասիկոյին» չեն մասնակցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն, կիսապաշտպան Պեդրին եւ վինգեր Ուսման Դեմբելեն, որոնք այս մրցաշրջանում խաղադաշտ դեռ դուրս չեն եկել։

Կատալոնական ակումբի մարզչական շտաբը հորդորել է ռիսկի չդիմել եւ վտանգի տակ չդնել այս ֆուտբոլիստների առողջությունը։

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English