17:54  ,  18 հոկտեմբերի, 2021

Վենգերը հավաքականների մարզիչների հետ կքննարկի ԱԱ-ն 2 տարին մեկ անցկացնելու գաղափարը

ՖԻՖԱ-ի Ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի ղեկավար, Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ազգային հավաքականների գլխավոր մարզիչների հետ կքննարկի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարը, հաղորդում է բրիտանական The Guardian-ը։

Այս շաբաթ ֆրանսիացի մասնագետը բոլոր ազգային հավաքականների գլխավոր մարզիչների համար կկազմակերպի օնլայն կոնֆերանս այդ եւ ֆուտբոլային օրացույցի բարեփոխման այլ թեմաներով։

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն եւս կողմ էր արտահայտվել ԱԱ-ն 2 տարին մեկ անցկացնելուն։ ՖԻՖԱ-ում հույս ունեն փոփոխության մասին որոշումն ընդունել մինչեւ 2030 թվական։

2022-ի ԱԱ-ն անցկացվելու է Քաթարում, 2026-ինը՝ Կանադայում, ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում համատեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում