15:50  ,  18 հոկտեմբերի, 2021

Գարի Նեւիլ. Հիմա Ջեյդոն Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի զոհն է

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, ֆուտբոլային փորձագետ Գարի Նեւիլը լրագրողներին հորդորել է չքննադատել մանչեսթերյան թիմի անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին։

«Հիմա Սանչոն թիմի խաղի զոհն է։ Նրա նման ֆուտբոլիստը պետք է միանա ձեւավորված թիմի, իսկ առայժմ նա փնտրում է իր տեղը։ Կարծում եմ՝ նա վատ չխաղաց «Էվերտոնի» դեմ մի քանի շաբաթ առաջ, բայց հիմա պետք չէ նրան քննադատել։

Իհարկե, երբ «Յունայթեդը» մեծ գումար է վճարում խաղացողի համար, սկսում են նրան քննադատել, բայց հիմա դա շեղում է Սանչոյին։ «Մանչեսթեր Յունայթեդում» պետք է գտնեն բալանս։

Սանչոն, Ֆերնանդեշը, Պոգբան, Ռոնալդուն, Գրինվուդը նույն թիմում են։ Նրանցից երեքը կամ չորսը պետք է աշխատեն այնպես, ինչպես երբեք նրանք չեն արել։ Միայն այդպես «Մանչեսթեր Յունայթեդը» կկարողանա հաղթել ուժեղ թիմերի»,- Նեւիլի խոսքը մեջբերում է Mirror–ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2։4 հաշվով պարտվել է «Լեսթեր Սիթիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում