15:14  ,  18 հոկտեմբերի, 2021

Հենրիխ Մխիթարյան. Ինչո՞ւ չէր կարելի սպասել մինչեւ դրվագի ավարտը, հետո սուլել

«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դժգոհել է մրցավարությունից «Յուվենտուսի» դեմ Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում։ Մրցավարը չէր գրանցել Մխիթարյանի փոխանցումից հետո անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամի գոլը՝ նշանակելով 11 մետրանոց դրանից առաջ Աբրահամի նկատմամբ խախտման համար:

«Ինչո՞ւ չէր կարելի սպասել մինչեւ դրվագի ավարտը, հետո սուլել։ Խաղից դուրս վիճակի գրանցման ժամանակ միշտ սպասում են 5-8 վայրկյան։ Ինչո՞ւ նույն կերպ չվարվել 11 մետրանոցի ժամանակ։ Բոլորը տեսան, թե ինչ տեղի ունեցավ։ Ավելացնելու ոչինչ չունեմ։ Բնականաբար, մենք հիասթափված ենք»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է football-italia.net-ը։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն չէր կարողացել արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։ Սեյվ էր կատարել «Յուվենտուսի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։ «Յուվենտուսը» հաղթել է 1։0 հաշվով իտալացի հարձակվող Մոյզե Քինի գոլի շնորհիվ։

«Ռոման» 15 միավորով չորրորդն է, «Յուվենտուսն» ունի 14 միավոր եւ 7-րդն է։ Հաջորդ տուրում «Ռոման» հոկտեմբերի 24-ին կընդունի «Նապոլիին»։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Յուվենտուս» - «Ռոմա»՝ 1։0 (տեսանյութ)

Մոյզե Քին, 16

Չիրացրած 11մ՝  Ժորդան Վերետու («Ռոմա»), 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English