14:51  ,  18 հոկտեմբերի, 2021

ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել Սերխիո Ագուերոյին

Ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» 33-ամյա արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին, հաղորդում է El Nacional-ը։

Փարիզյան ակումբը պատրաստ է կատարել խաղացողների փոխանակություն՝ «Բարսելոնային» առաջարկելով 28-ամյա արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին, որը մշտական տեղ չունի արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմում։

Կատալոնական ակումբը հետաքրքրված չէ փոխանակության հարցում, սակայն գրավիչ առաջարկի դեպքում, կբանակցի ՊՍԺ-ի հետ։

Հայտնի է, որ ամռանը Ագուերոն ընտրել էր «Բարսելոնան» Լիոնել Մեսիի հետ խաղալու համար, սակայն արգենտինացի հարձակվողը միացավ ՊՍժ-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English