13:15  ,  18 հոկտեմբերի, 2021

Բենզեմա. «Էլ Կլասիկոն» մնում է լավագույն դիմակայությունը ֆուտբոլում

Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման վստահ է, որ «Էլ Կլասիկոն» շարունակում է մնալ լավագույն դիմակայությունը ակումբային ֆուտբոլում «Բարսելոնայից» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հեռանալուց հետո էլ։

Արքայական թիմը «Բարսելոնայի» հետ «Կամպ Նոու» ստադիոնում կհանդիպի հոկտեմբերի 24-ին։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։15-ին։

«Ինձ համար ոչինչ չի փոխվել։ «Էլ Կլասիկոն» մնում է լավագույն դիմակայությունը ֆուտբոլում։ Կարեւոր չէ, թե ովքեր են խաղում, ով է եկել, ով է գնացել։

«Ռեալ» - «Բարսա» խաղը պատմական իրադարձություն է։ Անուններն են միայն փոխվում։ Նախկինում եղել են Զիդանը, Ռոնալդինյոն, Ռոնալդուն, Էտո’Օ-ն, հիմա մենք ենք։ Հանդիպման նշանակությունը չի փոխվում»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է ESPN-ը։

«Բարսելոնան» ու «Ռեալը» կհանդիպեն Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English