12:37  ,  18 հոկտեմբերի, 2021

ՉԼ. «Ռեալը» մեկնեց Կիեւ. Արքայական թիմի հայտացուցակը

Կիսապաշտպաններ Էդեն Ազարն ու Գարեթ Բեյլը, պաշտպան Դանիել Կարվախալը չեն օգնի Մադրիդի «Ռեալին» Դոնեցկի «Շախտյորի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի խաղում։ Նրանք ընդգրկված չեն հայտացուցակում։

Կազմ են վերադարձել վնասվածքներից ապաքինված պաշտպաններ Դավիդ Ալաբան, Մարսելոն եւ Ֆերլան Մենդին։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը մեկնել է Կիեւ։

«Շախտյոր» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում