11:24  ,  18 հոկտեմբերի, 2021

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Գարեթ Բեյլին

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» եւ Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլին, հաղորդում է Defensa Central-ը։

Անգլիական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստի համար Արքայական ակումբին առաջարկի կանի հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը «Ռեալի» հետ մասնակցել է 3 հանդիպման, խփել 1 գոլ։

Բեյլը 2013-ին Լոնդոնի «Տոտենհեմից» «Ռեալ» է տեղափոխվել 101 միլիոն եվրոյի դիմաց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English