10:04  ,  18 հոկտեմբերի, 2021

«Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի Բենզեմային

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի 33-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային։ Այն նախատեսված կլինի մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է ESPN-ը։

Այս քայլով Արքայական ակումբը ցանկանում է ցույց տալ իր վստահությունը Բենզեմայի նկատմամբ ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տրանսֆերի մասին լուրերի ֆոնին։

Բենզեման ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» հետ մասնակցել է 8 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Բենզեման «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում է։ Իսպանիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 34 հանդիպման, խփել 23 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English