09:53  ,  18 հոկտեմբերի, 2021

Ալեգրի․ Շչեսնին «Ռոմայի» դեմ խաղում մեկ սեյվով մոռացության մատնեց բոլոր սխալները (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է 1։0 հաշվով տնային հաղթանակը «Ռոմայի» նկատմամբ Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում։

16-րդ րոպեին հաղթական գոլը խփել է իտալացի հարձակվող Մոյզե Քինը։ Հռոմեական թիմը 44-րդ րոպեին կարող էր վերականգնել հավասարությունը, սակայն ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուի իրացրած 11 մետրանոցը հետ մղեց լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։

«Տեխնիկապես լավ պատրաստված թիմ է «Ռոման», որը խնդիրներ ստեղծեց մեզ հանդիպման սկզբում, բայց մենք լավ գոլ խփեցինք, իսկ հետո լավացրինք մեր խաղը։

Մենք ունենք հակագրոհների համար ավելի հարմար ֆուտբոլիստների։ Երբ մենք ենք փորձում վերահսկել գնդակը, գրոհել՝ քնում ենք կամ դառնում ենք նյարդային։

Սա կարեւոր հաղթանակ է, որը եւս մեկ քայլ է այս մրցաշրջանում հետագա առաջընթացի  համար։

Չեմ ստի, բայց հավանաբար ես էլ իմ որոշ գործողություններով վնաս եմ հասցրել թիմին մրցաշրջանի սկզբում, բայց հիմա մենք մոտենում ենք մեր նպատակներին։

Շչեսնին մեկ սեյվով մոռացության մատնեց այս մրցաշրջանում թույլ տված բոլոր սխալները եւ հիմա թիմին է վերադարձնում, ինչ կարող է»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

«Ռոման» 15 միավորով չորրորդն է, «Յուվենտուսն» ունի 14 միավոր եւ 7-րդն է։ Հաջորդ տուրում «Ռոման» հոկտեմբերի 24-ին կընդունի «Նապոլիին»։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Յուվենտուս» - «Ռոմա»՝ 1։0 (տեսանյութ)

Մոյզե Քին, 16

Չիրացրած 11մ՝  Ժորդան Վերետու («Ռոմա»), 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում