22:01  ,  17 հոկտեմբերի, 2021

«Նապոլիի» 8-րդ անընդմեջ հաղթանակն Ա Սերիայում (տեսանյութ)

«Նապոլին» շարունակեց հաղթական շարքն Իտալիայի ընթացիկ առաջնությունում։ Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը տարավ 8-րդ անընդմեջ հաղթանակը։

8-րդ տուրում «Նապոլին» ընդունեց «Տորինոյին» եւ հաղթանակ տարավ 1։0 հաշվով։ Միակ գոլը 81-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։

«Նապոլին» ունի 24 միավոր եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Միլանից»։ «Տորինոն» 12-րդն է՝ 8 միավոր։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Նապոլի»- «Տորինո»՝ 1։0 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմեն, 81

Չիրացրած 11մ՝ Լորենցո Ինսինյե («Նապոլի»), 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս