21:46  ,  17 հոկտեմբերի, 2021

«Տոտենհեմն» ուժեղ էր «Նյուքասլից»՝ 3։2 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 8-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Նյուքասլի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան ֆրանսիացի կիսապաշտպան Տանգայ Նդոմբելեն, անգլիացի հարձակվող Հարի Քեյնը եւ հարավկորեացի կիսապաշտպան Սոն Հին Մինը։

«Տոտենհեմը» 15 միավորով բարձրացավ 5-րդ տեղ՝ հավասարվելով չորրորդ տեղում ընթացող «Բրայթոնին», որն ունի նույնքան միավոր։ «Նյուքասլը» նախավերջինն է՝ 3 միավոր։

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Նյուքասլ» - «Տոտենհեմ»՝ 2։3 (տեսանյութ)

Կալում Ուիլսոն, 2, Էրիկ Դայեր, 89, ինքնագոլ - Տանգայ Նդոմբելե, 17, Հարի Քեյն, 22, Սոն Հին Մին, 45+4

Հեռացում՝ Ջոնջո Շելվի («Նյուքասլ»), 83, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English