21:33  ,  17 հոկտեմբերի, 2021

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Յուվենտուսի» դեմ

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Ռոման» Թուրինում կհյուրընկալվի «Յուվենտուսին»։ Հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ռոմա»․ Ռուի Պատրիսիու, Կարսդորպ, Մանչինի, Իբանյես, Վինյա, Վերետու, Կրիստանտե, Ձանյոլո, Պելեգրինի, Մխիթարյան, Աբրահամ։

«Յուվենտուս» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

7 խաղից հետո «Ռոման» վաստակել է 15 միավոր եւ չորրորդն է, «Յուվենտուսն» ունի 11 միավոր եւ 9-րդն է։

Իտալիայի անցած առաջնության առաջին շրջանում «Ռոման» տանը 2։2 հաշվով էր ավարտել հանդիպումը «Յուվենտուսի» հետ, իսկ երկրորդ շրջանում թուրինյան թիմը սեփական խաղադաշտում հաղթել էր 2։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում