20:49  ,  17 հոկտեմբերի, 2021

ԲԿՄԱ-ի առաջին հաղթանակը Հայաստանի Պրեմիեր լիգայում

ԲԿՄԱ-ն առաջին հաղթանակը տարավ Հայաստանի ընթացիկ առաջնությունում։ Պրեմիեր լիգայի նորեկների խաղում ԲԿՄԱ-ն ընդունեց «Նորավանքին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

ԲԿՄԱ-ն 8 պարտությունից հետո առաջին հաղթանակը տարավ եւ 3 միավորով վերջին տեղում է։ «Նորավանքը» 7-րդն է՝ 8 միավոր։

Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր

ԲԿՄԱ - «Նորավանք»՝ 2։0

Դանիել Աղբալյան, 14, Սիմոն Օբոնդե, 67, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով