20:10  ,  17 հոկտեմբերի, 2021

«Սեւիլիան» հաղթեց եւ հավասարվեց «Ռեալին» ու «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Սեւիլիան» Վիգոյում հյուրընկալվեց «Սելտային»։ Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

54-րդ րոպեին հյուրերի միակ գոլը խփեց իսպանացի հարձակվող Ռաֆայել Միրը։

«Սեւիլիան» երրորդ տեղում է 17 միավորով՝ հավասարվելով Մադրիդի «Ռեալին» եւ չեմպիոն «Աթլետիկոյին»։ «Սելտան» 16-րդն է՝ 7 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Սելտա» - «Սեւիլիա»՝ 0։1 (տեսանյութ)

Ռաֆայել Միր, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով