Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Սեւիլիան» Վիգոյում հյուրընկալվեց «Սելտային»։ Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
54-րդ րոպեին հյուրերի միակ գոլը խփեց իսպանացի հարձակվող Ռաֆայել Միրը։
«Սեւիլիան» երրորդ տեղում է 17 միավորով՝ հավասարվելով Մադրիդի «Ռեալին» եւ չեմպիոն «Աթլետիկոյին»։ «Սելտան» 16-րդն է՝ 7 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր
«Սելտա» - «Սեւիլիա»՝ 0։1 (տեսանյութ)
Ռաֆայել Միր, 54
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում