19:23  ,  17 հոկտեմբերի, 2021

«Բավարիայի» տպավորիչ հաղթանակը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց Լեւերկուզենի «Բայերին» եւ առավելության հասավ 5։1 հաշվով։

Երրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը 30-րդ րոպեին նաեւ երկրորդ գոլը խփեց։ Այնուհետեւ մինչեւ 37-րդ րոպեն գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից աչքի ընկան գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերն ու գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին, որը դուբլի հեղինակ դարձավ։

55-րդ րոպեին դաշտի տերերի միակ գոլը խփեց չեխ հարձակվող Պատրիկ Շիկը։

«Բավարիան» 19 միավորով առաջատարն է։ «Բայերն» ունի 16 միավոր եւ երրորդն է։

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բայեր» - «Բավարիա»՝ 1։5 (տեսանյութ)

Պատրիկ Շիկ, 55 - Ռոբերտ Լեւանդովսկի, 3, 30, Թոմաս Մյուլեր, 34, Սերժ Գնաբրի, 35, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս