18:21  ,  17 հոկտեմբերի, 2021

«Բավարիան» 7 րոպեում 4 գոլ խփեց «Բայերին», առաջին կեսից հետո հաղթում է՝ 5։0

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվել է Լեւերկուզենի «Բայերին»։ Առաջին խաղակեսից հետո մյունխենյան թիմը հաղթում է 5։0 հաշվով։

Երրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը 30-րդ րոպեին նաեւ երկրորդ գոլը խփեց։ Այնուհետեւ մինչեւ 37-րդ րոպեն գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից աչքի ընկան գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերն ու գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին, որը դուբլի հեղինակ դարձավ։

Ընդմիջում է։

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բայեր» - «Բավարիա»՝ 0։5 (առաջին խաղակես)

Ռոբերտ Լեւանդովսկի, 3, 30, Թոմաս Մյուլեր, 34, Սերժ Գնաբրի, 35, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով