17:50  ,  17 հոկտեմբերի, 2021

«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 3։0

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» ընդունեց մրցաշարային աղյուսակում մոտակա հետապնդող «Արարատին»։

Դաշտի տերերն առավելության հասան 3։0 հաշվով։ Աչքի ընկան Կաբո Վերդեն ներկայացնող հարձակվող Մաիլսոն Լիման եւ նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն՝ դուբլ։

Խաղին հետեւում էր նաեւ Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

«Արարատ-Արմենիան» 25 միավորով ամրապնդվեց առաջին տեղում եւ երկրորդ տեղում ընթացող «Արարատի» նկատմամբ ունի արդեն 7 միավորի առավելություն։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 3։0

Մաիլսոն Լիմա, 61, Յուսուֆ Օտուբանջո, 66, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում