17:11  ,  17 հոկտեմբերի, 2021

#SportNetLIFE. Մալխաս Ամոյանի չեմպիոնությունը, Գեւորգ Ղազարյանի խորհուրդը, Արոնյան vs Թորիկ

NEWS.am Sport-ը ներկայացնում է մարզաշխարհի սոցցանցային կյանքի մասին պատմող #SportNetLIFE նախագիծը։

15-րդ թողարկման համար նախագծի հեղինակ Լուսինե Շահբազյանն առանձնացրել նախորդ շաբաթվա հայ եւ համաշխարհային սպորտի աստղերի ամենախենթ հրապարակումները։

Ինչպե՞ս Մալխաս Ամոյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն եւ ի՞նչ արձագանքների արժանացավ նրա մեծ հաղթանակը, ի՞նչ կապ կա Ռոման Վլասովի եւ Մալխաս Ամոյանի միջեւ, ի՞նչ էր անում Գեւորգ Ղազարյանը Սեմոյի մոտ, Էդուարդ Սպերցյանի շնորհակալությունը, ի՞նչ խորհուրդ է տալիս Նազիկ Ավդալյանը, ինչպե՞ս են Կարեն Ասլանյանն ու Հայկ Մնացականյանը զվարճացրել իրենց հետեւորդներին, ի՞նչն է կապում Լեւոն Արոնյանին եւ «Կտոր մը երկինք» ֆիլմի Թորիկին, ինչպե՞ս Արթուր Աբրահամը Երեւանի փողոցներում բռնացրեց «Չաղ-Ցանցառ-Նիկուլինին»:

Այս եւ այլ հարցերի պատասխանները #SportNetLIFE–ի հերթական թողարկմանը։

#SportNetLIFE նախագիծը ներկայացնում է հայկական եւ համաշխարհային սպորտի «սոցիալական» կյանքը՝ post-եր, story-ներ, նոր լուսանկարներ, like-եր, մեկնաբանություններ, «սոցիալական անցուդարձ»։ Նախագծի թողարկումներին հետեւեք ամեն կիրակի NEWS.am Sport-ի FacebookInstagramTwitter էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում