12:25  ,  17 հոկտեմբերի, 2021

Իբրահիմովիչ․ Դուք քայլում եք, ես թռչում եմ (ֆոտո)

Իտալական «Միլանի» 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է խաղադաշտ Իտալիայի առաջնության 8-րդ տուրում։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 3։2 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Վերոնայի» նկատմամբ։

Հանդիպումից հետո Իբրահիմովիչը լուսանկար է հրապարակել Թվիթերում՝ գրառելով․ «Դուք քայլում եք, ես թռչում եմ»։

Սեպտեմբերի 12-ին վնասվածք ստանալուց հետո Իբրահիմովիչը հոկտեմբերի 16-ին անցկացրեց առաջին հանդիպումը՝ փոխարինման դուրս գալով 77-րդ րոպեին։

«Միլանը» 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Նապոլին» 7 խաղից հետո ունի 21 միավոր։ 8-րդ տուրում «Նապոլին» հոկտեմբերի 17-ին կընդունի «Տորինոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս