11:37  ,  17 հոկտեմբերի, 2021

«Նյուքասլն» իրավունք ունի հունվարին կատարել 225 միլիոն եվրոյի տրանսֆերներ

Անգլիական «Նյուքասլը» հունվարին, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆինանսական արդար խաղի կանոններով իրավունք կունենա կատարել 225 միլիոն եվրոյի տրանսֆերներ, սակայն ակումբի նոր սեփականատեր Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը կծախսի միայն 59 միլիոն եվրո, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։

Ակումբը դեռ չունի գլխավոր տնօրեն, մարզական տնօրեն, կադրերի բաժնի ղեկավար։ Այդ պատճառով մեծ ֆինանսական ներդրումներ կատարելու համար ակումբի նոր սեփականատերերը կսպասեն մինչեւ հաջորդ ամառ։

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Նյուքասլը» հոկտեմբերի 17-ին կընդունի Լոնդոնի «Տոտենհեմին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English