00:44  ,  17 հոկտեմբերի, 2021

«Միլանը» հաղթեց «Վերոնային» եւ առաջինն է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Միլանը» տանը մրցեց «Վերոնայի» հետ։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմն առավելության հասավ 3։2 հաշվով։

Վնասվածքի պատճառով մի քանի շաբաթ բաց թողած 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Միլանի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին։

«Միլանը» 22 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավոր առաջ է «Նապոլիից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ 8-րդ տուրի խաղում նեապոլյան թիմը հոկտեմբերի 17-ին կընդունի «Տորինոյին»։ «Վերոնան» 13-րդն է՝ 8 միավոր։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Միլան» - «Վերոնա»՝ 3։2 (տեսանյութ)

Օլիվյե Ժիրու, 59, Ֆրանկ Կեսյե, 76, 11մ, Կորայ Գյունտեր, 78, ինքնագոլ - Ջանլուկա Կապրարի, 7, Անտոնին Բարակ, 24, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English