23:57  ,  16 հոկտեմբերի, 2021

8 տարում առաջին պարտությունը կրած եւ հիվանդանոց տեղափոխված Ջորջիո Պետրոսյանի վիճակը կայուն է

Քիկբոքսինգի K-1-ի լեգենդար մարտիկ, Իտալիայում բնակվող Ջորջիո (Գևորգ) Պետրոսյանը Սինգապուրում անցկացված ONE Championship-ի հերթական մրցաշարում սենսացիոն պարտություն է կրել Թաիլանդի ներկայացուցիչ Սուպերբոն Բանչամեկի հետ մենամարտում։ Կիսաթեթեւ քաշային կարգում աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար մենամարտի երկրորդ ռաունդում Պետրոսյանը ոտքով հարված է ստացել ծնոտին եւ հայտնվել խորը նոկաուտում։ Մենամարտից հետո Ջորջիո Պետրոսյանը հոսպիտալացվել է։

Իտալիայում One FC-ի նախագահ Կառլո Դի Բլազին հայտնել է, որ Ջորջիո Պետրոսյանի վիճակը կայունացել է։

«Ամեն ինչ կարգին է, նա գիտակցության է եկել։ Պետրոսյանը զայրացած է։ Սպորտը կարող է պարգեւել մեծ ուրախություն եւ մեծ հիասթափություն։ Ջորջիոն երկար տարիներ մեզ ուրախություն է պարգեւել իր հաղթանակներով, հիմա ժամանակն է, որ մենք լինենք նրա հետ։ Նա դարձյալ ոտքի կկանգի եւ կվերադառնա ավելի ուժեղ»,- Դի Բլազիի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

Սա Ջորջիո Պետրոսյանի առաջին պարտությունն է 8 տարում։ Նա ևս մեկ մենամարտ կանցկացնի դեկտեմբերի 4-ին Միլանում՝ մրցելով ռուսաստանցի Սայֆուլահ Խամբախադովի հետ: Այդ մենամարտում նա կփորձի պաշտպանել Iska-ի չեմպիոնական գոտին:

Սինգապուրում Հայաստանը ներկայացնող Մարատ Գրիգորյանը կիսաթեթեւ քաշային կարգում ժամանակից շուտ հաղթել է Թաիլանդի ներկայացուցիչ Սիտիչայա Սիտսոնպեենոնգին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ