23:23  ,  16 հոկտեմբերի, 2021

Ռոյսի գոլն ու Հոլանդի դուբլը հաղթանակ բերեցին «Բորուսիային», օրվա արդյունքները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը մրցեց «Մայնցի» հետ եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Արդեն երրորդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսը, այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

«Բորուսիան» 18 միավորով բարձրացավ առաջին տեղ։ 1-ական հանդիպում քիչ անցկացրած «Բավարիան» ու «Բայերն» ունեն 16-ական միավոր։

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Մայնց»՝ 3։1 (տեսանյութ)

Մարկո Ռոյս, 3, Էրլինգ Հոլանդ, 54, 11մ, 90+4 - Ժոնատան Բուրկարդտ, 87

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Հերտա»՝ 1։2

Գոնսալո Պասիենսա, 78, 11մ - Մարկո Ռիխտեր, 7, Յուրգեն Էկելենկամպ, 63

«Ֆրայբուրգ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 1։1

Ու Յոն Չոն, 63 - Էմիլ Ֆորսբերգ, 32, 11մ

«Գրոյտեր Ֆյուրտ» - «Բոխում»՝ 0։1

Էնթոնի Լոսիյա, 80

«Ունիոն Բեռլին» - «Վոլֆսբուրգ»՝ 2։0

Տայվո Ավոնիյի, 49, Շերալդո Բեքեր, 82

«Բորուսիա Մյոնխենգլադբապ» - «Շտուտգարտ»՝ 1։1

Յոնաս Հոֆման, 42 - Կոնստանտինոս Մավրոպանոս, 15

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով