16:53  ,  16 հոկտեմբերի, 2021

«Վանն» ու «Ուրարտուն» հաղթողին չպարզեցին

Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում Չարենցավանի «Վանն» ընդունեց Երեւանի «Ուրարտուին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

12-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Վանի» ռուսաստանցի հարձակվող Վլադիմիր Ֆիլիպովը։ 60-րդ րոպեին «Ուրարտուից» հավասարությունը վերականգնեց ռուսաստանցի Օլեգ Պոլյակովը։

«Ուրարտուն» 8 խաղից հետո 10 միավորով 6-րդն է, «Վանը» 9 խաղում վաստակել է 8 միավոր եւ 8-րդն է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

«Վան» - «Ուրարտու»՝ 1։1

Վլադիմիր Ֆիլիպով, 12 - Օլեգ Պոլյակով, 60

Հեռացում՝ Ալեքսանդր Օգանիսյան («Վան»), 79, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում