14:14  ,  16 հոկտեմբերի, 2021

Հայաստանի զույգը՝ Budapest Trophy-ի հաղթող (ֆոտո, վիդեո)

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը նվաճել է Հունգարիայի մայրաքաղաքում անցկացված գեղասահքի «չելենջեր» շարքի Budapest Trophy մրցաշարի հաղթողի կոչումը։ Կարճ եւ ազատ ծրագրում նրանց ընդհանուր միավորը կազմել է 181,05 միավոր, ինչը նրանց լավագույն արդյունքն է (տեսանյութ

Հայաստանի զույգը 0,4 միավոր է առաջ անցել երկրորդ տեղը գրաված Լիտվայի Ալիսոն Ռեեդ – Սաուլիուս Ամբրուլեւիցիուսից։

Հիշեցնենք, որ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ զույգը սեպտեմբերին Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացված Nebelhorn Trophy 2021 օլիմպիական վարկանիշային մրցաշարում 2 ծրագրերի արդյունքում վաստակել էին 173.03 միավոր, գրավել չորրորդ տեղը՝ նվաճելով 2002թ․ Պեկինի Օլիմպիական խաղերի ուղեգիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում