10:20  ,  16 հոկտեմբերի, 2021

Լապորտա․ Սուպերլիգայի նախագիծը ողջ է եւ բաց է ֆուտբոլի աշխարհի բոլոր մարդկանց համար

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է եվրոպական Սուպերլիգայի ապագայի հետ կապված իրավիճակը։

«Նախագիծն ավարտված չէ, այն ողջ է եւ բաց է ֆուտբոլի աշխարհի բոլոր մարդկանց համար։ «Յուվենտուսը», Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» նախկինի նման միասնական են, եւ մենք շարունակում ենք հաղթել դատարաններում։ Մենք աշխատում ենք մրցաշարն ավելի գրավիչ դարձնելու վրա։ Մրցաշարը պետք է լինի բաց, ունենա մարզական սկզբունք։ Մենք չենք փակում դուռը ՈւԵՖԱ-ի համար, թեեւ հենց սկզբից նրանք ագրեսիվ են։

Նրանք տեսան սպառանալիք Չեմպիոնների լիգային։ Իսկապես, Սուպերլիգան այն մրցաշարն է, որն ապագայում կարող է փոխարինել Չեմպիոնների լիգան, բայց ՈւԵՖԱ-ի հետ երկխոսությամբ»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Սուպերլիգայի նախագծից դուրս չեն եկել Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» եւ Թուրինի «Յուվենտուսը»։ 12 հիմնադիր ակումբներից («Միլան», «Ինտեր», «Յուվենտուս»,  «Բարսելոնա», «Ռեալ», «Աթլետիկո», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Տոտենհեմ», «Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ») 9-ը ազգային ֆեդերացիաների, ակումբների երկրպագուների եւ ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի ճնշման տակ հրաժարվեցին նախագծից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ