00:51  ,  16 հոկտեմբերի, 2021

ՊՍԺ-ի կամային հաղթանակն ու Մբապեի հաղթական գոլը (ֆոտո, վիդեո)

Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրուոմ ՊՍԺ-ն տանը մրցեց «Անժեի» հետ։ Փարիզյան թիմը տարավ կամային հաղթանակ 2։1 հաշվով։

Առաջինը գոլ խփեցին հյուրերը։ Իտալացի Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը 36-րդ րոպեին գրավեց ֆրանսիացի կիսապաշտպան Անժելո Ֆյուլժինին։

69-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց պորտուգալացի կիսապաշտպան Պերեյրա Դանիլուն։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի հաղթական գոլը 87-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց աշխարհի չեմպիոն եւ Ազգերի լիգայի գավաթակիր Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն։

Հարավամերկյան հավաքականներում հոկտեմբերի 14-ին աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին մասնակցած ֆուտբոլիստները չէին ըդգրկվել ՊՍԺ-ի կազմում։

ՊՍԺ-ն 9 հաղթանակից և 1 պարտությունից հետո 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Անժեն» չորրորդն է՝ 16 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 10-րդ տուր

ՊՍԺ - «Անժե»՝ 2։1 (տեսանյութ)

Պերեյրա Դանիլու, 69, Կիլիան Մբապե, 87, 11մ - Անժելո Ֆյուլժինի, 36

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով