23:16  ,  15 հոկտեմբերի, 2021

Առեւանգել են «Նապոլիի» գլխավոր մարզիչ Սպալետիի ավտոմեքենան

Առեւանգել են իտալական «Նապոլիի» իտալացի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի ավտոմեքենան, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Ավտոմեքենան կայանված է եղել հյուրանոցի մոտ, որտեղ մի գիշեր է անցկացրել Սպալետին։ Նրա ավտոմեքենան բյուջետային Fiat Panda է։

Ավելի վաղ առեւանգել էին նաեւ «Նապոլիի» կիսապաշտպան Դիեգո Դեմեի կնոջ ավտոմեքենան։

Հիշեցնենք, որ «Նապոլին» Իտալիայի ընթացիկ առաջնության 7 տուրում տարել է նույնքան հաղթանակ եւ առաջատարն է։ Երկրորդ տեղում գտնվող «Միլանը» հետ է 2 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում