22:50  ,  15 հոկտեմբերի, 2021

«Տոտենհեմի» մարզիչն աջակցություն է հայտնել Հարի Քեյնին, որը դեռ գոլ չի խփել

Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն աջացկություն է հայտնել թիմի անգլիացի հարձակվող Հարի Քեյնին, որն Անգլիայի ընթացիկ առաջնությունում դեռ գոլ չի խփել։

«Ես վստահ եմ, որ Քեյնը դեռ կհավաքի մարզավիճակ, բայց մենք հիմա էլ հանգիստ են։ Մենք գիտենք, որ Հարին ավելին է, քան պարզապես գոլ խփելու մեքենա։ Նա շատ բան է անում թիմի հետ։ Հարին ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, լավագույններից մեկն է, իսկ գոլեր դեռ կլինեն»,- ասել է Նունու Էշպիրիտու Սանտուն «Նյուքասլի» դեմ հանդիպումից առաջ։

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Քեյնը մասնակցել է 6 հանդիպման, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Անցած մրցաշրջանում նա դարձել էր Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 35 խաղում խփելով 23 գոլ։

«Տոտենհեմը» «Նյուքասլին» կհյուրընկալվի հոկտեմբերի 17-ին Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում