21:32  ,  15 հոկտեմբերի, 2021

Լապորտա. Բարտոմեուն գիտակցում է իր թողած աղետի հետեւանքները

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հերթական անգամ քննադատել է ակումբի նախորդ նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին։

«Բարտոմեուն հուսահատված մարդ է, որը գիտակցում է իր թողած աղետի հետեւանքները։ Պատասխանատվությունը նրա վրա է։

Չեմ անդրադառնա դետալներին, որպեսզի չստվերենք Պեդրիի նոր պայմանագրի կնքման հրաշալի պահը»,– ասել է Լապորտան ասուլիսում, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը։

Բարտոմեուն ավելի վաղ հայտարարել էր, որ «Բարսելոնայի» ծանր ֆինանսական վիճակը կորոնավիրուսի համավարակի հետեւանքն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում