20:54  ,  15 հոկտեմբերի, 2021

«Փյունիկն» ու «Ալաշկերտը» հաղթողին չպարզեցին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց չեմպիոն «Ալաշկերտին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Հանդիպման հաշիվը 32–րդ րոպեին բացեց «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։

«Ալաշկերտը» հավասարությունը վերականգնեց ավելացված ժամանակում։ Աչքի ընկավ Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը։

«Փյունիկը» 9 խաղում վաստակել է 15 միավոր եւ երրորդն է, «Ալաշկերտը» 7 խաղից հետո ունի 6 միավոր եւ նախավերջինն է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 1։1

Էրիկ Վարդանյան, 32, 11մ - Տարոն Ոսկանյան, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում