19:59  ,  15 հոկտեմբերի, 2021

«Բավարիան» երկարաձգեց պայմանագիրը 21-ամյա խաղացողի հետ (ֆոտո)

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» նոր պայմանագիր է կնքել թիմի խորվաթ պաշտպան Յոսիպ Ստանիշիչի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

21-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2023թ. հունիս, նորն ուժի մեջ կլինի մինչեւ 2025թ. հունիս։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Յոսիպ Ստանիշիչը մասնակցել է 6 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English