Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզային, հաղորդում է Fichajes-ը։
Արքայական ակումբում դիտարկում են ձմռանը 23-ամյա ֆուտբոլիստին վարձակալությամբ ձեռք բերելու տարբերակը։
«Յուվենտուսը» Կիեզային վարձակալել է իտալական «Ֆիորենտինայից»։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 7 հանդիպման, խփել 2 գոլ։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում