12:28  ,  15 հոկտեմբերի, 2021

Անչելոտին ցանկանում է «Ռեալում» տեսնել Կիեզային

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզային, հաղորդում է Fichajes-ը։

Արքայական ակումբում դիտարկում են ձմռանը 23-ամյա ֆուտբոլիստին վարձակալությամբ ձեռք բերելու տարբերակը։

«Յուվենտուսը» Կիեզային վարձակալել է իտալական «Ֆիորենտինայից»։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 7 հանդիպման, խփել 2 գոլ։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English