10:57  ,  15 հոկտեմբերի, 2021

Մբապեն չի ընդունի նաեւ 50 միլիոն եվրոյի առաջարկը եւ կհեռանա ՊՍԺ-ից

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն ու Ազգերի լիգայի գավաթակիր Ֆրանսիայի հավաքականի 22-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն վերջնական որոշում է ընդունել հեռանալ փարիզյան ակումբից եւ իրականացնել երազանքը՝ միանալ Մադրիդի «Ռեալին», հաղորդում է իսպանական AS-ը։

Փարիզյան ակումբը պատրաստ է Կիլիան Մբապեին դարձնել աշխարհի ամենաբարձր աշխատավարձով ֆուտբոլիստը՝ առաջարկելով տարեկան 50 միլիոն եվրո, սակայն ֆրանսիացի խաղացողը բանակցելու մտադրություն չունի։ Նա հաջորդ ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

ՊՍԺ-ն արդեն փոխարինող է փնտրում Մբապեին եւ 40 միլիոն եվրո աշխատավարձ կառաջարկի Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English