10:09  ,  15 հոկտեմբերի, 2021

Հայաստանի պատանի եւ երիտասարդ սամբիստները սկսում են պայքարն ԱԱ-ում

Հունաստանի Սալոնիկ քաղաքում հոկտեմբերի 15-17-ն անցկացվելիք սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնություններում Հայաստանը կունենա 11 մասնակից։

Պատվիրակությունում են նաեւ մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը,Հայկ Ավետիսյանը,մրցավար Ազատ Անդրյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, հաղորդում են ՀՍՖ-ից։

Հոկտեմբերի 15-ին մրցելույթները կսկսեն պատանիներից Արամ Խաչիկյանը (53կգ), Աշիկ Անդրեյանը (58կգ),Մեսրոպ Նիկոյանը (64կգ), երիտասարդներից՝ Դավիթ Հարությունյանը (+98կգ):

Հոկտեմբերի 16-ին մրցագորգ կմտնեն պատանիներից Վիլիկ Սահակյանը (71կգ), երիտասարդներից՝ Դավիթ Հովսեփյանը (58կգ) և Արամ Աղաջանյանը (64կգ):

Հոկտեմբերի 17-ին մեդալների համար կպայքարեն պատանիներից Գրիգոր Բեկնազարյանը (98կգ), երիտասարդներից Նարեկ Ամիրյանը (71կգ), Մամիկոն Ավետիսյանը (79կգ) և Գոռ Հարությունյանը (88կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս