09:55  ,  15 հոկտեմբերի, 2021

Լեւանդովսկու գործակալը չի բացառել լեհ հարձակվողի տրանսֆերը Անգլիա

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին հաջորդ ամռանը կարող է փոխել թիմը, հաղորդում է գերմանական Bild-ը։

33-ամյա ֆուտբոլիստի գործակալ Պինի Զահավին չի բացառել Ռոբերտ Լեւանդովսկու տեղափոխությունն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»։

Ընթացիկ մրցաշրջանում Լեւանդովսկին «Բավարիայի» հետ մասնակցել է 10 հանդիպման, խփել 13 գոլ։

Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 60 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English