08:51  ,  15 հոկտեմբերի, 2021

ԱԱ-2022․ Արգենտինայի եւ Բրազիլիայի հաղթանակները (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում տեղի ունեցան 12-րդ տուրի հանդիպումները։

Խմբի առաջատար Բրազիլիայի հավաքականը Մանաուսում ընդունեց Ուրուգվայի հավաքականին։ Տիտեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։1 հաշվով։ Հաշիվը բացեց ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, որը դարձավ նաեւ երկու գոլային փոխանցման հեղինակ։ Երկու անգամ մրցակցի դարպասը գրավեց անգլիական «Լիդս Յունայթեդի» հարձակվող Ռաֆինյան։ Աչքի ընկավ նաեւ բրազիլական «Ֆլամենգոյի» հարձակվող Գաբրիելը։ Հյուրերի միակ գոլը խփեց Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը։

Բրազիլիան 11 խաղից հետո 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Արգենտինայից, որը Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ Բուենոս Այրեսում նվազագույն հաշվով պարտության մատնեց Պերուի թիմին։

ԱԱ-2022, ընտրական փուլ, հարավամերիկյան գոտի, 12-րդ տուր

Բրազիլիա - Ուրուգվայ՝ 4։1 (տեսանյութ)

Նեյմար, 10, Ռաֆինյա, 18, 58, Գաբրիել, 83 - Լուիս Սուարես, 77

Արգենտինա - Պերու՝ 1։0 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 43

Չիրացրած 11մ՝ Յոսիմար Յոտուն (Պերու),  65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում