01:03  ,  15 հոկտեմբերի, 2021

«Ռոման» պատրաստվում է «Յուվենտուսի» դեմ խաղին (ֆոտո)

Իտալական «Ռոման» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ ամբողջ թիմով վերսկսել է մարզումները ակումբային մարզաբազայում հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո։

Հռոմեական թիմը պատրաստվում է «Յուվենտուսի» դեմ առաջիկա հանդիպմանը։ Ընդհանուր խմբի մարզմանը հոկտեմբերի 14-ին մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականից վերադարձած կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Յուվենտուս» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Թուրինում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English