23:27  ,  14 հոկտեմբերի, 2021

Էմանուել Մակրոնը գոլ է խփել լեգենդների թիմի կազմում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆուտբոլային լիգենդների թիմի կազմում մասնակցել է բարեգործական հանդիպման եւ դարձել է գոլի հեղինակ՝ արդյունավետ իրացնելով 11 մետրանոց։ Փարիզի մոտ գտնվող Պուասի քաղաքում տեղի ունեցած հանդիպումը նվիրված է եղել «Վարյետե» ֆուտբոլային ակումբի 50-ամյակին։

Մակրոնի թիմում հանդես են եկել նաեւ Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Կրիստիան Կարամբյոն, Մարսել Դեսային, այլ ֆուտբոլիստներ։ Մրցակիցը եղել է Պուասիի հիվանդանոցային կենտրոնի բժիշկների թիմը։

Հանգանակված գումարը կփոխանցվի Փարիզի հոսպիտալների հիմնադրամին, որի ղեկավարն է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը։ Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում մանկական հիվանդանոցներին։

Մակրոնը ուսանողական տարիներին ֆուտբոլ է խաղացել Ադմինիստրացիայի ազգային դպրոցի (École nationale d’Administration) թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում