12:15  ,  14 հոկտեմբերի, 2021

ՖԻՖԱ-ի նախագահն առաջարկել է ֆուտբոլի ԱԱ-ն անցկացնել Իսրայելում եւ Պաղեստինում

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ ֆուտբոլի 2030թ․ աշխարհի առաջնությունը կարելի է անցկացնել Իսրայելում, Պաղեստինում, եւս մի քանի հարեւան երկրներում համատեղ։

«Ինչո՞ւ մենք չենք կարող երազել Իսրայելում եւ հարեւան երկրներում ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին։ Հաշվի առնելով Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունների կարգավորում՝ ինչո՞ւ չանցկացնել մրցաշարն Իսրայելում եւ հարեւան մերձավորարեւելյան երկրներում, այդ թվում Պաղեստինում»,- ասել է Ինֆանտինոն Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետի հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ 2022-ին առաջին անգամ աշխարհի առաջնությունը կանցկացվի արաբական երկրում՝ Քաթարում։ 2026-ին ԱԱ-ն կընդունեն ԱՄՆ-ն, Կանադան եւ Մեքսիկան համատեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English