10:48  ,  14 հոկտեմբերի, 2021

Պոչետինո․ Այս տարի էլ «Ոսկե գնդակը» պետք է շնորհվի Մեսիին

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն 2021թ․ «Ոսկե գնդակի» համար մրցավազքում ֆավորիտ է համարում իր ղեկավարած թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին։

«Ես կարծում եմ՝ այս տարի էլ «Ոսկե գնդակը» պետք է շնորհվի Մեսիին։ Եթե նրա մարզիչն էլ չլինեի, այդպես կասեի, առանց որեւէ կասկածի։

Ռոբերտ Լեւանդովսկին պետք է լինի երկրորդը, իսկ երրորդը կնշեի Կրիշտիանու Ռոնալդուին, որը մեծագույն խաղացող է եւ ամեն տարի ցույց է տալիս այնպիսի մտածելակերպ, կիրք եւ սեր, որոնցով բախվում է ֆուտբոլին»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Cope-ը։

Մեսին «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրը։ Այս տարվա մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին։

France Football-ը հոկտեմբերի 8-ին հրապարակել էր տարվա լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների ցուցակը.

Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի», Ալժիր), Նգոլո Կանտե («Չելսի», Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ», Նորվեգիա), Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս», Իտալիա), Մեյսոն Մաունթ («Չելսի», Անգլիա), Հարի Քեյն («Տոտենհեմ», Անգլիա), Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ, Իտալիա), Քարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա), Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Նիկոլո Բարելա («Ինտեր», Իտալիա), Ջորջո Կիելինի («Յուվենտուս», Իտալիա),Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ժորժինյո («Չելսի», Իտալիա), Սիմոն Կյաեր («Միլան», Դանիա), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի», Իսպանիա), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա», Լեհաստան), Ռոմելու Լուկակու («Չելսի», Բելգիա), Լաուտարո Մարտինես («Ինտեր», Արգենտինա), Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա), Ժերար Մորենո («Վիլյառեալ», Իսպանիա), Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա), Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս), Լուիս Սուարես («Աթլետիկո», Ուրուգվայ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս