09:30  ,  14 հոկտեմբերի, 2021

Ալինա Բալայանը՝ Ռուսաստանի չեմպիոն

Միջազգային վարպետ Ալինա Բալայանի հաղթանակով է ավարտվել արագ շախմատի կանանց Ռուսաստանի առաջնությունը, որն անցկացվել է Սոչում։

95 մասնակիցների պայքարում Ալինա Բալայանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր եւ կես միավոր հետ է թողել երկրորդ տեղը գրաված Բաիրա Կովանովային։

Ռուսաստանի չեմպիոն է դարձել գրոսմայստեր Սանան Սյուգիրովը, որը 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում