23:14  ,  13 հոկտեմբերի, 2021

Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի կազմը

Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի աշխարհի առաջնությանը: Հայաստանը կունենա 10 ներկայացուցիչ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը։

«Աշխարհի առաջնության կմասնակցենք ամբողջական թիմով՝ 10 ծանրորդով: 81 կգ քաշային կարգ՝ Ռաֆիկ Հարությունյան, 89 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, Կարեն Ավագյան, 96 կգ՝ Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան, 102 կգ՝ Սամվել Գասպարյան, 109 կգ՝ Սիմոն եւ Արսեն Մարտիրոսյաններ, +109 կգ՝ Գոռ Մինասյան եւ Վարազդատ Լալայան:

Մինչեւ աշխարհի առաջնություն, թիմը երեք հավաք կանցնի: Հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 5-ը առաջին հավաքը կանենք Ուկրաինայում, նոյեմբերի 6-15-ը՝ Ծաղկաձորում եւ եւս մեկ հավաք՝ Աբովյանի մարզաբազայում, որտեղից էլ կմենկենք Տաշքենդ:

Առաջատարներով ենք մասնակցում, թիմային պայքար ենք տանելու, որպեսզի մեր տեղը պահպանենք լավագույն եռյակում»,- ասաց Վիգեն Խաչատրյանը:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս