22:57  ,  13 հոկտեմբերի, 2021

«Միլանն» ունի նոր դարպասապահ (ֆոտո)

Իտալական «Միլանը» հայտարարեց «Ռոմայի» նախկին դարպասապահ Անտոնիո Միրանտեի հետ պայմանագիր կնքելու մասին։ 38-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է միացել միլանյան թիմին, որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

«Միլանը» որոշեց հրավիրել Միրանտեին, քանի որ թիմի հիմնական դարպասապահ, 26-ամյա ֆրանսիացի Մայք Մենյանը դաստակի վիրահատությունից հետո բաց է թողնելու մեկ ամիս։

Միրանտեն հանդես կգա 83 համարի խաղաշապիկով։ «Ռոման» ամռանը չերկարաձգեց նրա պայմանագիրը։ Իտալացի դարպասապահը հանդես է եկել նաեւ «Յուվենտուսում», «Կրոտոնեում», «Սիենայում», «Սամպդորիայում», «Պարմայում» եւ «Բոլոնիայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս