20:47  ,  13 հոկտեմբերի, 2021

«Բարսելոնան» 18-ամյա Պեդրիի հրաժարագինը կսահմանի 1 միլիարդ եվրո

Կիսապաշտպան Պեդրին առաջիկայում նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ։ Կողմերը համաձայնության են հասել բոլոր կետերի շուրջ։ 18–ամյա իսպանացի ֆուտբոլիստի հրաժարագինը կսահմանվի 1 միլիարդ եվրո։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2023թ. հունիս։

«Բարսելոնան» Պեդրիին գնել է 2019թ. սեպտեմբերին «Լաս Պալմասից» 5 միլիոն եվրոյով։ Նա կատալոնական ակումբին միացել է 2020թ. ամռանը եւ շատ արագ դարձավ հիմնական կազմի խաղացող։

Այս մրցաշրջանի սկզբում Պեդրին ստացել է վնասվածք եւ դեռ վերականգնվում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում