20:11  ,  13 հոկտեմբերի, 2021

Ֆրանսիայի առաջնության մասնակից թիմերի քանակը կկրճատվի

Ֆրանսիական Լիգա 1-ը հաստատել է բարեփոխման ծրագիրը, որի համաձայն կկրճատվի Ֆրանսիայի առաջնության մասնակից թիմերի քանակը, հաղորդում է լիգայի կայքը։

Հիմա Ֆրանսիայի առաջնությունում հանդես է գալիս 20 թիմ։ 2023-2024 թվականների մրցաշրջանից հանդես կգա 18 ակումբ։

Հաջորդ մրցաշրջանի արդյունքում չորս ակումբ դուրս կմնա ուժեղագույնների լիգայից, երկու ակումբ երկրորդ դիվիզիոնից կբարձրանա Լիգա 1։

Թիմերի քանակի կրճատմանը դեմ է քվեարկել միայն «Մեցը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս